Եվրոպական առաջնորդները Կանադայում կայանալիք «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովում կփորձեն Իրանին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ՝ որպես միջնորդ ներգրավելով Պարսից ծոցի առաջնորդներին: Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները պատրաստվում են բանակցություններ վարել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ՝ պարզելու համար՝ արդյոք Իրանը կկատարի՞ ԱՄՆ-ի պահանջը՝ դադարեցնել ուրանի հարստացումը երկրում, ինչը Թեհրանի համար նախկինում կարմիր գիծ էր։               
 

Փուլ առ փուլ մարդկանց ուղղորդում են դեպի «էլեկտրոնային համակենտրոնացման ճամբար»

Փուլ առ փուլ մարդկանց ուղղորդում են դեպի «էլեկտրոնային համակենտրոնացման ճամբար»
12.01.2018 | 08:05

«Եվ ստիպի բոլորին՝ փոքրերին և մեծամեծներին, հարուստներին և աղքատներին, ազատներին ու ծառաներին, որ դրոշմ դնեն նրանց աջ ձեռքի և ճակատի վրա: Եվ ոչ ոք չկարողանա գնել ու վաճառել, եթէ չունենա գրի դրոշմը և գազանի անունն ու նրա անուան թիվը: Այստե՛ղ է ահա իմաստությունը: Ով խելք ունի, թող հաշուի գազանի թիւը, որ մարդու անուան թիւ է. և նրա անուան թիվը այս է՝ վեց հարիւր վաթսունվեց» (Հայտ. 13. 16-18)։


Հակաքրիստոնեական կեցվածքով երկոտանի կենդանատեսակները ստիպում են բոլորին վերցնել նույնականացման քարտը, ասել է թե` սատանայի կնիքը, որը հերթական անգամ ամրապնդում է անհատների, ազգերի տվյալների կուտակումն ու արտահանձումը` ըստ պահանջատերերի:
Քրիստոնեական հոգևոր կյանքը սահմանափակող, հակաաստվածային բիոմետրիկ փաստաթղթերի վերջնական կետը «համաշխարհային գաղտնի կառավարության»` հակաքրիստոսի ծրագրած 2-րդ փուլն է` սոցիալական քարտերի համակարգի ներդրումից հետո, երրորդ փուլը կլինի արդեն չիպավորումը:
Շուտով սոցիալական քարտերը այլևս պետք չեն գա, երբ նույնականացման քարտերի և կենսաչափական անձնագրերում դրված չիպերով կհաղթահարեն բոլոր ներքին ու արտաքին դժվարություններն ու դժգոհությունները:


Կմնա վերջին փուլը` մարդկանց չիպավորումը: Եվ չիպավորված որևէ մեկը չի կարող խուսափել աշխարհի գաղտնի տերերի` սատանայի կամակատարների վերահսկողությունից, առավել ևս չի կարող փախչել նրանց հետապնդումներից:
Չիպը ռադիոսարք է, որի ալիքների միջոցով ցանկացած չիպավորված մարդու գտնվելու վայրը դառնում է տեսանելի, ուր էլ նա լինի:
Նույնականացման քարտերի հակաօրինական և հակաքրիստոնեական բնույթը այլևս ծածկված չէ, և աշխարհի շատ գիտնականներ բացահայտել են դրանց «տոտալ հսկողության գործիք և էլեկտրոնային համակենտրոնացման ճամբար» լինելը: Այս հակամարդկային ու հակաքրիստոնեական ծրագիրը իրագործում են սատանայի երկոտանի ստրուկները, որպեսզի դրա միջոցով վերահսկեն ու կառավարեն և Աստծո կողմից ազատ կամքով ստեղծված մարդուն դարձնեն կառավարելի: Պատահական չէ, որ արարչաստեղծ մարդուն ոչ թե մարդ, այլ բիոօբյեկտ են անվանում, իսկ նրանք, ովքեր չիպավորումից կհրաժարվեն, կզրկվեն կենսականությունից ու աշխատանքից:


Վերջերս պարզվեց, որ մեր կառավարությունը պետական կառույցներում աշխատողներին, թոշակառուներին, նպաստառուներին փորձում է պարտադրել սատանայական նույնականացման քարտ ստանալ: Այսօր արդեն ակնհայտ է, թե ինչ դիվական ու հակաքրիստոնեական գործընթաց է սկսված: Փուլ առ փուլ մարդկանց ուղղորդում են դեպի «էլեկտրոնային համակենտրոնացման ճամբար»:
Սոցքարտերը «ծնեցին» նույնականացման քարտեր, կենսաչափական քարտեր, սրանք էլ կարճ ժամանակ հետո «ծնեցին» չիպեր, որոնք արդեն գործածական են սրբապիղծ Արևմուտքում:
Ոչ վաղ անցյալում մեր իրականություն սողոսկեց «անհատական ծածկագիրը», որին հետևեցին «անհատական քարտ» և «սոցիալական քարտ» հասկացությունները, իսկ այսօր արդեն «նույնականացման քարտը»:
Հայտնության գրքի միջոցով Քրիստոսը մեզ իրազեկում է, որ սատանան նման խորամանկությամբ պիտի իր կնիքը դնի մարդկանց աջ ձեռքին և ճակատին, ինչի իրագործումը տեսնում ենք այսօր:


Ծննդյան պահից մարդը ստանում է անուն, որ ապրում է իր հետ ողջ կյանքի ընթացքում, իսկ մկրտության ժամանակ ստանում է հոգևոր անուն, որ ինքնին հավիտենապես դրոշմվում է նրա ճակատին` հաստատվելով Սուրբ մյուռոնի կնիքով: Սատանան վերցնում է այս խորունկ խորհուրդ անունը և դրոշմում իր կնիքով, նրա վրա դնելով իր կնիքը` համարի, թվի տեսքով, որն էլի հավիտենական է: Մեր Տերը Սուրբ գրքի միջոցով նախազգուշական պատգամ է հղում բոլորիս, որ մերժենք այդ դիվաքարտերը. «Եվ մի երրորդ հրեշտակ գալիս էր նրանց հետևից և բարձր ձայնով ասում. Ով որ երկրպագեց գազանին ու նրա արձանին և կամ նրա նշանի դրոշմն առավ իր ճակատին կամ իր աջ ձեռքի վրա, այդպիսին պիտի խմի Աստծո ցասման բաժակից, որ անխառն լցված է նրա բարկության բաժակի մէջ, և նա պիտի տանջուի, հրով և ծծմբով, Աստծու ու Գառան առաջ» (Հայտ. 14. 9-10):


Տեր Ահարոն քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ

Դիտվել է՝ 3522

Մեկնաբանություններ